Մամուլ

Այսօր Արմավիրում կրակոցի հետևանքով կյանքից զրկված անձը՝ 36-ամյա Արթուր Պարոնյանն է (ֆոտո)

Այսօր Արմավիրում կրակոցի հետևանքով կյանքից զրկված անձը՝ 36-ամյա Արթուր Պարոնյանն է

Armlur.am-ը տեղեկացավ, որ լուսանկարում պատկերվածը այսօր սպանված Արթուր Պարոնյանն է։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսգիշերին՝ ժամը 01։30-ի սահմաններում,
Վաղարշապատ քաղաքում գործող գազալցակայաննեերից մեկում կրակոց է հնչել և տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

artur paronyan

Այս գիշեր՝ մարտի 22-ին, կեսգիշերն անց կրակոցներ են հնչել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում: Հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Արթուր Պարոնյանը, «Էջմիածին» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է:

Bavnews.am-ի տեղեկություններով սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը: