Մամուլ

Հիվանդանոց տեղափոխվածներից մեկը նույնպես մահացել է. տեղում մահացածը հայտնի ու սիրված բժիշկ էր

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, հոկետմբերի 24-ին Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ «Opel»-ը վարել է Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Գուրգեն Բ-ն, իսկ «Hyundai»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սասուն Կ.-ն:

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Գուրգեն Բ.-ն, նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Անահիտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ «Hyundai»-ի ուղևորներ, Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Ք.-ն, Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Կարինե Ս.-ն, իսկ հաջորդ օրը «Hyundai»-ի վարորդ Սասուն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Քոսյանը, իսկ արդեն ժամեր անց «Hyundai»-ի ուղևոր Կարինե Ս.-ն գիտակցության չգալով մահացել են: 

voxb kotayq

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձանի մոտակայքում բախվել էին «Hyundai Sonata» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։