Մամուլ

Մահակով ցուցմունք կորզող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Մահակով ցուցմունք կորզող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են։

Ոստիկանությունից հայտնում են, որ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզող ոստիկանների սկանդալային տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։

Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ՝ տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Կիսվել