Աշխարհ

ՄԱԿ-ը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

ՄԱԿ-ը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ ծայրաստիճան անհանգստացնում է: Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն: Մենք կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, նաև հորդորում ենք սկսել ներառական երկխոսություն՝ լարվածության ապաէսկալացման և քաղաքական տարաձայնությունները կարգավորելու համար», – ասել է Դուժարիկը:

united nations

«Դա պետք է արվի սահմանադրության և ժողովրդավարական գործընթացի լիակատար հարգանքով», – հավելել է նա:

Կիսվել