Մակրոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վիրավորանքներին
Մակրոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վիրավորանքներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսքուքյան իր պաշտոնական էջում արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վիրավորանքներին։
«Մենք երբեք չենք ընկրկի:
Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:
Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:
Մենք կշարունակենք:
Մենք հարգում ենք բոլոր տարաձայնությունները խաղաղության ոգով:
Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:
Մենք կշարունակենք:
Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հերթական անգամ վիրավորել է Մակրոնին, ասելով՝ նա հոգեբույժի կարիք ունի: