Մամուլ

Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Մակունցին կուղարկեն Պետդեպի թխվածքաբլիթների հետեւից, ինչի մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, թե Հայաստանին կփրկի դիլետանտ Մակունցը: Այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

««Հայաստանը ես եմ»՝ շուտով կհայտարարի մադամ Մակունցը, ում հատուկ արժանիքների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Նույնիսկ եթե համարենք, որ Մակունցը վատ մարդ չէ, կասկածի ենթակա չէ այն, որ Մակունցը ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ավելին՝ ապաշնորհ դիվանագետ: Եվ ընդհանրապես, նա դիվանագետ չէ: Նրա անգրագիտության վկայությունն են տարբեր մակարդակներում, այդ թվում՝ միջխորհրդարանական, արտաքին քաղաքական ձախողումները:

Հենց Մակունցին Փաշինյանը նախ նշանակեց մշակույթի նախարար, ապա՝ իր խմբակցության ղեկավար: Մակունցը, ով հայտնի է որպես Փաշինյանի անգլերենի մանկավարժ, ունի մեկ առավելություն. Նիկոլը նրան անխոս հավատում է: Ահա թե ինչու նրան ԱՄՆ ուղարկելով՝ Փաշինյանը որոշել է մեկ հարվածով երկու նապաստակ սպանել՝ փրկել Մակունցին խորտակվող նավից եւ նրան օգտագործել երկու գերտերությունների միջեւ կեղտոտ խաղում:

lilit makunc

Միքայել Մինասյան

Նիկոլի թիմը մնաց մինչեւ Բայդենի նշանակումը: Լիլիթ Մակունցին կուղարկեն Պետդեպի թխվածքաբլիթների հետեւից, ինչի մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, թե Հայաստանին կփրկի դիլետանտ Մակունցը: Նրա ապագա նշանակումը հարված է հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի իմիջի համար:

2 օր առաջ սորոսական շրջանակները սկսեցին հակառուսական հռետորաբանությունը: Մակունցի նշանակման որոշումը կլինի այն աշխարհաքաղաքական քաոսի ինստիտուցիոնալիզացումը, որում Նիկոլը ներքաշել է Հայաստանին:

P. S. Ի դեպ, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը երդվել է վերանայել դեսպանների պաշտոնում անձանց նշանակման պրակտիկան, որոնք կադրային դիվանագետներ չեն համարվում»,-գրել է Մինասյանը:

Կիսվել