Մակունցը նրբորեն ակնարկել է իր ցանկությունների և Նիկոլ Փաշինյանի կնոջն առնչվող մեծ քանակի կոմպրոմատների մասին
Մակունցը նրբորեն ակնարկել է իր ցանկությունների և Նիկոլ Փաշինյանի կնոջն առնչվող մեծ քանակի կոմպրոմատների մասին
Ինչպես հայտնում է Togarma տելեգրամ ալիքը՝ Նիկոլ Փաշինյանը իրեն շրջապատող կանանց հետ կապված լուրջ խնդիրներ ունի։
Հայաստանի իշխող խմբակցությունից ինֆորմացիա է ստացվել, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի թեկնածու Լիլիթ Մակունցի լոբբինգի մանրամասների մասին։
Պարզվում է, որ հարցը Լիլիթ Մակունցի կողմից տարրական շանտաժի մասին է։ Բանն այն է, որ տիկին Մակունցը շատ վրդովված է, կապված այն իրավիճակի հետ, որը ստեղծվել է «Իմ քայլի» պատգամավորների շուրջ` շարունակական ճնշումներ, իշխանության և ազդեցության հնարավոր կորուստ։
Ի լրումն դրա` նա միշտ երազել է օվկիանոսից այն կողմ անցնել ու ավելի մոտ լինել ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության հսկողության տակ գործող Ֆլետչերի դիվանագիտական դպրոցի իր կուրատորներին, ուր նա ուսուցում է անցել «Ոչ բռնի դիմադրություն» դասընթացի շրջանակներում։
Ըստ նույն աղբյուրի` տիկին Մակունցը նրբորեն ակնարկել է Նիկոլ Փաշինյանին իր ցանկությունների ու նրա կնոջն առնչվող մեծ քանակի կոմպրոմատների մասին։
Լիլիթ Մակունցն ու Աննա Հակոբյանը վաղուց են ընկերություն անում, և հենց Նիկոլ Փաշինյանի կինն է խորհուրդ տվել Լիլիթին` որպես ամուսնու անգլերենի դասախոս։ Բացի «ընկերությունից», նրանց կապում են նաև տարբեր բնույթի մեծաթիվ երեկույթները։