ՄամուլՍպորտ

Մալխաս Ամոյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար, մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում ուժերը չափել է Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակայի հետ և 1-3 հաշվով ցավալի պարտություն կրել՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:

Մալխաս Ամոյանը վաղը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը:

Մալխաս Ամոյանը

Հայ ըմբիշը մեկնարկում 8:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադիի նկատմամբ:

Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնությունների եռակի հաղթող:

Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակիչ և վաղը կպայքարի ոսկե մեդալի համար:

Կիսվել