Մամուլ

«Մալխաս» ակումբում պատից հանել են Նիկոլ Փաշինյանի նկարը

«Մալխաս» ակումբում պատից հանել են Նիկոլ Փաշինյանի նկարը

Hraparak.am-ը գրում է․ Օրերս երկարատև ընդմիջումից հետո բացվել է Երևանի ամենահայտնի ջազ ակումբներից մեկը՝ «Մալխաս ջազ ակումբը», որտեղ երբևէ եղած մարդիկ գիտեն, որ իրենց հայտնի հյուրերի ու Մալխասի համատեղ նկարները ակումբի դիզայնի մասն են կազմում՝ բոլոր պատերին փակցված են Լեւոն Մալխասյանի լուսանկարները Ազնավուրի, Հենրիխ Մխիթարյանի, Քըրք Քրքորյանի, Պուտինի, Ելցինի և այլ հայտնի անձանց հետ:

Հեղափոխությունից հետո լուր տարածվեց, որ ակումբի պատերից հանվել են Մալխասի եւ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, սակայն ակումբի աշխատակիցները հերքում էին դա։

Ամեն դեպքում, այսօր ակումբի պատերից մեկի վրա Հայաստանի 2-րդ, 3-րդ նախագահների և Մալխասի համատեղ նկարներն են, իսկ շարքի լուսանկարի տեղը դատարկ է:

levon malkhasyan

Մեր լրագրողը նախօրեին նկատել է, որ բացակայող լուսանկարը Մալխասի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ լուսանկարն է, որը իջեցվել է պատից եւ դրված է աթոռներից մեկի վրա: Շատ խորհրդանշական է՝ պատից արդեն իջեցված է, բայց ակումբից հեռացված չէ․ թերեւս սպասում են դեպքերի զարգացումներին։ 

Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականի հունվարի 3-ին Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել .

«Հրաշալի երեկո անցկացրինք «Մալխաս» ակումբում:  Վերջում` սելֆի Լևոն Մալխասյանի հետ:» 

Հենց այս օրը արված նկարը եղել է փակցված հայտնի ակումբում:

malkhas

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել