««Մալաթիայի» տոնավաճառը 90%-ով վաղվանից կվերսկսի աշխատանքը»․ տնօրեն
««Մալաթիայի» տոնավաճառը 90%-ով վաղվանից կվերսկսի աշխատանքը»․ տնօրեն
«Մալաթիայի» տոնավաճառը 90%-ով վաղվանց կվերսկսի աշխատանքը։ Այս մասին 24News-ին ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
«Այսօր պետք է ավարտենք աշխատանքները, վերացնենք տեսչական մարմնի արձանագրած թերությունները։ Մեծ խմբերով աշխատում ենք, մինչև գիշերը 03։00-ն նախատեսում ենք ավարտել»,- նշեց Ավետիսյանը։
Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման համաձայն՝ տոնավաճառը փետրվարի 1-ից փակվել էր։ Ինչպես նշել էր տեսչական մարմինը, անցյալ տարի իրականացված ստուգումների ընթացքում արձանագրած 17 խախտումներից 12-ն էին վերացվել։