ԺամանցՕգտակար

Մազ ներկելը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ

Մազ ներկելը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ

Մազ ներկելը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ կամ մեծացնել կրծքագեղձի քաղցկեղ ստանալու հավանականությունը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները:

Փորձարկման ժամանակ մասնագետները տասնամյակներ շարունակ հետևել են 46 709 կնոջ մազերի խնամքին: Այն կանայք, ովքեր մշտապես մազ էին ներկում, 9 տոկոսով ավելի էին հակված կրծքագեղձի քաղցկեղի, քան մազերի բնական գույնը պահպանողները:

Աֆրոամերիկուհիների շրջանում, որ մազ էին ներկում երկու ամիսը մեկ անգամ, այդ ցուցանիշը հասել էր 60 տոկոսի:

Բացի այդ, բոլոր կանանց դեպքում, որ նույն հաճախականությամբ օգտագործում էին քիմիական նյութեր՝ մազերը հարթեցնելու համար, քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 30 տոկոսով ավելի բարձր էր, քան նրանց դեպքում, որ հրաժարվում էին դրանից:

Մասնագետները կարծում են, որ քիմիական նյութերից հրաժարվելը կարող է դառնալ ևս մեկ գործոն, որը կնվազեցնի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել