Մաեստրո, ծնունդդ շնորհավոր. Վլադիմիր Սպիվակովը 75 տարեկան է
Այսօր 75 տարեկան է դառնում անկրկնելի երաժիշտ, Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» Պետական կամերային նվագախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Մոսկվայի Երաժշտության միջազգային տան նախագահ, ինչպես նաեւ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի խաղաղության արտիստ» Վլադիմիր Սպիվակովը :
Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին, Ուֆա քաղաքում՝ հրեա ընտանիքում։ Հայրը՝ Թեոդոր Վլադիմիրովիչ Սպիվակովը (1919-1977 թթ.) եղել է ինժներ-տեխնոլոգ, նախքան պատերազմը զորակոչվել է Օդեսայից, ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է, ապա Ուֆայի շարժիչների գործարանում աշխատել է որպես ավագ վարպետ։ Մայրը՝ դաշնակահարուհի Եկատիրինա Օսիպովնան (1913-2002 թթ.) ծնվել է Քիշինևում, մեծացել է Օդեսայում, տեսել է Լենինգրադի բլոկադան։ Եղել է Լենինգրադի շրջանավարտ։ Աշխատել է «Ուդարնիկ» ակումբում, որպես հանդիսավար։
Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը վերադարձել է Լենինգրադ՝ մայրը դասավանդել է երաժշտական դպրոցում, հայրը՝ որպես բժիշկ-դիետոլոգ։ 1955 թվականին Վլադիմիր Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորիային կից դպրոցում, որտեղ աշակերտել է Լ. Մ. Սիգալին և Վ. Ի. Շերային։ 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը։ 1963-1968 թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի Յուրա Յանկելևիչի դասարանում։ 1970 թվականին ավարտել է ասպիրանտուրան։
Դիրիժոր է 1965 թվականից։ 1970 թվականից Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է։ 1975-1990 թթ. դասավանդել է Գնեսինի անվան Երաժշտական ինստիտուտում։ 1994-2005 թթ. Ցյուրիխում անցել է մաստեր կլաս շրջան։ 1979 թվականին ղեկավարել է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը։ 1984 թվականին Լեոնարդ Բերնարայնից նվեր է ստացել նրա դիրիժորական փայտիկը։ Ղեկավարում է Ռուսաստանի պետական նվագախումբը։
1989 թվականին Վլադիմիր Սպիվակովը ջութակահարների մրցույթի նախագահն է Իսպանիայում։ 1989 թվականից ապրում է Մոսկվայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։
Ամուսնացել է հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր՝ Սաթի Սահակյանցի հետ: