Մադագասկարի նախագահը COVID-19-ի դեմ դեղամիջոցի մասին՝ կարծում եմ խնդիրն այն է, որ թուրմը Աֆրիկայում է պատրաստված
Մադագասկարի նախագահը COVID-19-ի դեմ դեղամիջոցի մասին՝ կարծում եմ խնդիրն այն է, որ թուրմը Աֆրիկայում է պատրաստված
News.am-ի փոխանցմամբ՝ Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան պատասխանել է COVID-19-ի դեմ հայրենական «միջոցի» քնադատություններին՝ Արեւմուտքին մեղադրելով ավանդական աֆրիկյան բժշկության հանդեպ արհամարհանքի համար, հայտնում է AFP-ը։
«Եթե դա Մադագասկարը չլիներ, այլ եվրոպական երկիր լիներ, որը իսկապես հայտնաբերեր այդ դեղամիջոցը, կլինեի՞ն այդպիսի կասկածներ։ Չեմ կարծում»,- ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է նա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս նախազգուշացրել է, որ Covid-Organics թուրմը, որը Ռաջոելինան գովազդում է որպես մահացու կորոնավիրուսի դեմ դեղամիջոց, կլինիկական փորձարկումները չի անցել։
Ըմպելիքը ստացել են օշինդրից, որը մալարիայի դեմ ապացուցված հատկություններով բույս է, եւ այլ տեղական բույսերից։
«Աֆրիկյան գիտնականներին չի կարելի թերագնահատել։ Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ ըմպելիքը Աֆրիկայում է պատրաստվել, եւ նրանք չեն կարողանում ընդունել, որ այնպիսի երկիր, ինչպես Մադագասկարն է, մտածել է այդ բանաձեւը, որպեսզի փրկի աշխարհը»,- նշել է Ռաջոելինան, ով պխնդում է, որ այն 10 օրվա ընթացքում բուժում է կորոնավիրուսով պացիենտներին։
Հասարակածային Գվինեան, Գվինեա-Բիսաուն, Նիգերը եւ Տանզանիան արդեն խոտաբույսերից դեղամիջոցի խմբաքանակ են գնել։
Մադագասկարը պաշտոնապես հայտնել է կորոնավիրուսով վարակման 183 դեպքի եւ 105 ապաքինվածների մասին, մահվան դեպքեր չեն գրանցվել։
«Պացիենտները բուժվել են միայն Covid-Organics թուրմով»,- ասել է նախագահը։
Նա այդ դեղամիջոցն անվանել է «բարելավված ավանդական բժշկություն»՝ հավելելով, որ Մադագասկարը անցկացնում է ոչ թե կլինիկական փորձարկումներ, այլ «կլինիկական դիտարկումներ»՝ համաձայն ԱՀԿ-ի ղեկավար սկզբունքների։