ՃՈ աշխատակիցները, որոնք 100 եվրո կաշառք են վերցրել և գտնվում են կալանավորման մեջ, նրանց սպառնում է 7-12 տարի պատիժ
Մենք ընդհանուր դահիճ ենք, որ մարդ գտնենք ու հոշոտենք:
Կտարբերվեմ բոլորից ու կնդվզեմ, բարձրացնելով ցավալի մի հարց, որից բոլորը գոհ են…
ՃՈ աշխատակիցները, որոնք 100 եվրո կաշառք են վերցրել և գտնվում են կալանավորման մեջ, նրանց սպառնում է 7-12 տարի պատիժ: Հանցանքը ամենավտանգավորն է համարվում՝ առանձնապես ծանր:
Պատկերացրեք, մարդասպանությանը հավասարեցված կարգավիճակ ունեն ՃՈ կաշառք վերցրած աշխատողները:
Ոչ, չեմ արդարացնում հանցանքը, ոչ էլ ասում եմ, թե լավ են արել: Վատ են արել, սխալ են արել և բոլորի պես արժանի են պատժի: Բայց հարց եմ տալիս, 7-12 տարի: Միթե նրանք այդքան վտանգավոր են մեր հասարակության համար, որ նրանց առնվազն 7 տարի պետք է մեկուսացնել:
Գիտեք ի՞նչ է 7 տարվա բանտը: Չեք իմանա: Ու քննիչը, որ տենց հոդված ա դրել էդ աշխատողների վրա, 7 ժամ չի կարա կտրվի իրա ընտանիքից: 7 տարի: Բերանով եք ասում,,,,
Ու մենք, 7 տարի առնվազն կդատենք ՃՈ 2 օրինազանց աշխատողներին մենակ նրա համար, որ մի հատ երգիչ Հայաստանի մասին լավ կարծիք ունենա:
Չէ, սա կոռուպցիայի դեմ պայքար չէ, սա արդարության վերականգնել չէ, սա ուղակի մատաղ անել է: Ու մենք, անունը դրել ենք արդարություն և մի հատ փռչոտ երգչի կարծիքի համար 2 հատ սովորական աշխատող ենք մատաղ անում:
7 տարին մատաղ անել ա: Ոչ մեկդ չեք կարա պատկերացնեք էդ տղերքի ընտանիքի վիաճկը հիմա:
Կրկնում եմ, վատ բան են արել, ազատեք գործից, զրկեք պաշտոն վարելու իրավունքից, ուղարկեք մեկ տարվա ձրի աշխատանքի, որ էլ մյուս անգամ նման բան չանեք, բայց առնվազն 7 տարի էդ տղերքին դատելով, դուք նրանց սպանում եք: Նրանց հետ միասին մատաղ եք անում նրանց ընտանիքներին ու էդ ամենը արդարության անվան տակ:
էս ամենը արդարություն չի, էս ամենը անուն էլ չունի:
Հա, ես միակն եմ ձեր բոլորի մեջ, որ ունեմ համարձակություն, ու որպես հասարակության անդամ, խնդրում եմ ազատ արձակել, կամ գոնե մեղմացնել պատժի տեսակը…