Մամուլ

«Ճի՞շտ է, որ ժամանակին հարսանիք չեք արել». Փաշինյանին առաջարկեցին տարազներով ամուսնական արարողություն կազմակերպել

«Ճի՞շտ է, որ ժամանակին հարսանիք չեք արել». Փաշինյանին առաջարկեցին տարազներով ամուսնական արարողություն կազմակերպել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ շրջայց կատարեց հայկական արտադրության ապրանքների տաղավարներով:

Տաղավարներից մեկում վարչապետին ներկայացրին Հայաստանի տարբեր շրջանների ասեղնագործություններ՝ Այնթափ, Ուրֆա, Սյունիք: Գործարարը նշեց, որ ցավոք, այս ամենը կորսված է.

«Այլևս չունենք Հայաստանում պատվերներ, մարդիկ, որոնք կարող են այս ասեղնագործություններն անել: Մենք հարսանիքների կազմակերպման շրջանակներում վերականգնում ենք այդ ամենը: «Սիսիանի Վաղատինք գյուղն է հարսանեկան գյուղ ասվածը»:

Տաղավարի հեղինակներից մեկը դիմեց վարչապետին. «Ճի՞շտ է, որ դուք ժամանակին հարսանեկան արարողություն չեք ունեցել»: Ստանալով դրական պատասխան, ն ասաց. «Հիմա հնարավորություն ունեք ավանդական ձեւով անելու ձեր ամուսնական արարողությունը: Պետք է կրեք ձեր նախնիների տարազները»:

Նիկոլ Փաշինյանը ժպիտով արձագանքեց. «Հետաքրքիր առաջարկ է, կմտածենք»:

Աղբյուր՝ news.am

Կիսվել