Ճապոնիայում գրանցվել է խոզի ժանտախտի բռնկում
Ճապոնիայում գրանցվել է խոզի ժանտախտի բռնկում
Ճապոնիայի արեւելքում Գումա պրեֆեկտուրայի իշխանությունները գրանցել են տեղական ֆերմայում խոզի ժանտախտի բռնկում: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, հայտնել է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ համաճարակաբանական միջոցառումների շրջանակում ոչնչացվելու է մոտ 10 հազար կենդանի: Դրանից բացի, իշխանությունները հետաքննություն կանցկացնեն՝ պարզելու համար տարածքում ինֆեկցիայի հայտնվելու պատճառը:
Գումայի տարածքում անցյալ անգամ խոզի ժանտախտի բռնկում էր հայտնաբերվել 2020 թվականի սեպտեմբերին: Դեկտեմբերին վարակի օջախ էին հայտնաբերել նաեւ Միե արեւմտյան պրեֆեկտուրայում, իսկ հունվարին՝ հարեւան Վակայամա պրեֆեկտուրայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: