Ճապոնիայում բռնկված թռչնի գրիպը ռեկորդային ծավալների է հասել
Ճապոնիայում բռնկված թռչնի գրիպը ռեկորդային ծավալների է հասել
Այս ձմեռվա ընթացքում թռչնի գրիպի բռնկումները Ճապոնիայում հասել են ռեկորդային ծավալների։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։
Նրա խոսքերի համաձայն, այն պահից սկսած, երբ Կագավա պրեֆեկտուրայում, 2020 թվականի նոյեմբերին արձանագրվեց թռչնի գրիպով վարակման առաջին դեպքը, 15 պրոֆեկտուրայի 36 թռճնաֆերմայում արդեն այն տարածվել է։
Արդյունքում ոչնչացվել են ռեկորդային թվով հավեր՝ 2,5 ամսվա ընթացքում 6 միլիոն հատ։