Մամուլ

Ճանապարհի մերկասառույցի պատճառով մի քանի կմ-անոց խցանում է ստեղծվել

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններից դեպի Տառերի պուրակ տանող ճանապարհահատվածում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մոտ 250-ից ավելի տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև բեռնատարներ, միջքաղաքային ավտոբուսներ, «Գազել»-ներ չեն կարողանում առաջ ընթանալ, քանի որ ճանապարհը մշակված չէ մերկասառույցից։

Շատ վարորդներ էլ ավտոմեքենաները կայանել են, դուրս են եկել և շիվար սպասում են, թե երբ ճանշինը կբարեհաճի, որպեսզի ճանապարհը մշակի աղ ու ավազով։Մոտ 30 թեթև մարդատար և 10 բեռնատար ավոտմեքենաներ մերկասառույցի միջից դուրս են բերել փրկարարները ու պարեկները։

Միայն այս երկու կառույցներից են, որ օգնության ձեռք են մեկնում վարորդներին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին․«2 ժամից ավելի է լռվել ենք։ Չգիտենք երբ ճանապարհը կբացվի, որ հասնենք մեր տները։

merkasaruyc

Էն խեղճ փրկարարներն ու պարեկները դարձել էին քարշակ։ Ջահել տղերքի հետ փրկարարներն ու պարեկները էնքան ավտո դուրս բերեցին էս սառած ճամփից, որ էլ ասելու չէ։ Ով է տեսել՝ էս ժամին ճանապարհներին նման բարձիթողի վիճակ։

Ճանշինը թասիբ ունենար՝ 2-3 ժամ առաջ արդեն պետք է ճանապարհը մշակեր մերկասառույցից։ Միակ սփոփանքն այն է, որ այս 3-4 կմ-ոց խցանված ճանապարհին պատահարներ չեղան։

Էդ էլ վարորդների զգոնության ու պարեկների աշխատանքի շնորհիվ։ Կառավարությունը պետք է հետևություններ անի, երբ մրցույթներում նման ճանշինները նորից հայտ ներկայացնեն, դրանց երեսին պետք է դուռը շրխկացնել, որ մյուս ճանշիններին դաս լինի»։

Կիսվեք էջում