Մամուլ

Ճանաչենք մեր հերոսներին․ Ալեքսանդրը 44-օրյա պատերազմին ցուցաբերել է հայ զինվորին վայել խիզախություն

Ճանաչենք մեր հերոսներին․ Ալեքսանդրը 44-օրյա պատերազմին ցուցաբերել է հայ զինվորին վայել խիզախություն

Ալեքսանդր Կարենի Գարախանյանը, ծնվել է 2002 թվականի փետրվարի 9-ին Հադրութ քաղաքում։ Սովորել է Հադրութի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գ.Նարեկացու անվան համալսարանի իրավագիտություն բաժինը։

Պարտադիր զինվորական ծառայության է անցել 2020 թվականին, որի ընթացքում մասնակցել է 44-օրյա պատերազմին` ցուցաբերելով հայ զինվորին վայել խիզախություն։

Ծառայությունն ավարտելուց հետո էլ, արդեն կորցրած հայրենի Հադրութը, Ալեքսանդրը վերադարձել է Արցախ և շարունակել իր ծառայությունը ՊԲ շարքերում` կյանքի օրերը նվիրաբար պարգևելով հայրենիքին։ Այնուհետև շարունակել է իր ծառայությունն Ազգային անվտանգության համակարգում։

2023 թվականի սեպտեմբերի 19֊ին մասնակցել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Անգամ վիրավորում ստանալուց հետո չի լքել մարտական դիրքը, նահանջի մասին չի մտածել և մինչև վերջին շունչը մարտնչել է թշնամու դեմ` հանուն հայրենիքի զոհելով ամենաթանկը` մատաղ կյանքը։

Ալեքսանդրն ուներ կյանքի ընտրյալ, ում հետ նշանադրվել էր և ում հայրը ևս իր կյանքը չի խնայել հանուն հայրենիքի։

Կիսվել