Մամուլ

Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով կա 4 անհետ կորած․ մանրամասներ

Այսօր՝ ժամը 08:35-ի սահմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4-րդ շենքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նշված շենքի հարկերից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ կա մոտ 10 վիրավոր և 4 անհետ կորած:

Այս պաին ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի, վիրավորների և անհետ կորածների ինքնությունը, ինչպես նաև՝ որ բնակարանում է տեղի ունեցել պայթյունը և փլուզումը:

Քիչ առաջ փրկարարաները փլատակների տակից դուրս բերեցին ևս մեկ դի:

chambarak paytyun