Մամուլ

Ճակատ-ճակատի են բախվել Mercedes-ն ու Opel-ը. վիրավորների մեջ կա 3-ամյա տղա

Ճակատ-ճակատի են բախվել Mercedes-ն ու Opel-ը. վիրավորների մեջ կա 3-ամյա տղա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում Աբովյան-Արզնի ավտոճանապարհի միջնամասում ճակատ-ճակատի բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Արմեն Անդրեասյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արարատ Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Անդրեասյանը, Opel-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Նունե Կ.-ն ու 3-ամյա Արայիկ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

opel mercedes

Օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

mercedes opel

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը։ Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել