Ղարաբաղյան հակամարտության հարցով Մինսկի խմբի լուծարման որոշումը համարում ենք հիմնավորված. Զախարովա
Ռուսական կողմը արդարացված է համարում Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու որոշումը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ անդամ այլ պետությունների հետ մեկտեղ անմիջական մասնակցություն է ունեցել կոնսենսուսի կանոնի հիման վրա այս որոշման ընդունմանը։
«Կարծում ենք, որ այս քայլը հիմնավորված է և արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի արմատական փոփոխությունները»,- ասել է նա։