Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել, այն կորոշվի ապագայում․ Պուտին
Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել, այն կորոշվի ապագայում․ Պուտին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, – գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, առայժմ պահպանվում է ստատուս-քվոն»։
Գլխավորը, որ հաջողվեց անել Լեռնային Ղարաբաղում, արյունահեղությունը դադարեցնելն էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ամենակարեւորը, որ հաջողվեց անել, արյունահեղությունը դադարեցնել էր»,- ասել է Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններին:
«Ավելի քան չորս հազար մարդ է զոհվել՝ միայն պաշտոնական տվյալներով, իրականում, կարծում եմ, ավելի շատ։ Տասնյակ հազարներ վիրավորվել են, խեղվել: Լսեք, սա կինո չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում կյանքում, կոնկրետ մարդկանց հետ, կոնկրետ ընտանիքների հետ:
Հետեւաբար, արյունահեղության դադարեցումը գլխավոր արդյունքն է»,- ասել է Պուտինը: