Մամուլ

«Ղարաբաղը Ադրբեջան է, դա չի փոխվել և չի փոխվելու»․ Սաակաշվիլի

«Ղարաբաղը Ադրբեջան է, այդպես է մտածում ամբողջ աշխարհը: Եվ այս դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու»:

Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին՝ Media.az-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ամբողջ աշխարհը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Հուսով եմ՝ Կովկասում չի սկսվի նոր պատերազմ»,- նշել է Միխայիլ Սաակաշվիլին:

Կիսվել