Ղազախստանում սահմանապահները ձերբակալել են Ռուսաստանի զորահավաքից փախչողներին
Ղազախստանում սահմանապահները ձերբակալել են Ռուսաստանի զորահավաքից փախչողներին
Այսօր Ղազախստանում երեք ռուսաստանցի է բերման ենթարկվել, ովքեր անօրինական կերպով փորձել են հատել սահմանը։ Ձերբակալվածների խոսքով՝ նրանք ցանկացել են խուսափել Ռուսաստանում մոբիլիզացիայից, ասվում է Ղազախստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ։
«Ձերբակալվածների նկատմամբ իրականացվում են լրացուցիչ հարցաքննություններ, ինչի արդյունքում այդ անձինք կհանձնվեն ռուսական կողմին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ղազախստանը որոշել է մշտական բնակության թույլտվություն չտրամադրել Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել Ռուսաստանը մասնակի զինվորագրման հայտարարությունից հետո։