Ղազախստանում իրավիճակը լարված է. երկրի նախագահը դիմել է ժողովրդին (Տեսանյութ)
Ղազախստանում իրավիճակը լարված է. երկրի նախագահը դիմել է ժողովրդին (Տեսանյութ)
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել հայրենակիցներին, ովքեր բողոքի ակցիաներ են անցկացնում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով, չտրվել ապակառուցողական անձանց կոչերին: Այս մասին նա գրառում է կատարել Թվիթերյան իր էջում:
«Թանկագին հայրենակիցներ, նորից դիմում եմ ձեզ։ Ողջամտություն ցուցաբերեք։ Մի տրվեք ներսի և դրսի սադրանքներին։ Քաղաքացիական եւ ռազմական գերատեսչությունների ծառայողական շինությունները գրոհելու կոչերը բացարձակապես անօրինական են։ Դա հանցագործություն է։ Որին կարող է հաջորդել պատիժը։
Իշխանությունը չի ընկնի։ Բայց մեզ կոնֆլիկտ հարկավոր չէ։ Այլ փոխադարձ վստահություն։
Դիմում եմ երիտասարդությանը, մի թունավորեք մերձավորների կյանքը։ Բոլոր օրինական խնդրանքները եւ պահանջները ուշադիր հաշվի կառնվեն։ Կընդունվեն համապատասխան որոշումներ։ Վաղը տեղի կունենա աշխատանքային խորհրդակցություն այդ բոլոր հարցերի վերաբերյալ։ Հույս ունեմ՝ ողջամիտ կլինեք։
Այժմ խաղաթղթի վրա է նաեւ ձեր ողջամտությունը։ Եվ մեր երկրի տեղն արդի աշխարհում»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Նշենք, որ Ղազախստանի շատ քաղաքներում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով: Թեպետ կառավարությանն առընթեր հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների պահանջն ու իջեցնել սակագինը, սակայն բողոքի ակցիաները չեն դադարում:
Տեսանյութը ստորև