Աշխարհ

Ղազախստանի Ժամբիլի շրջանի Ազգային անվտանգության կոմիտեի պետը ինքնասպան է եղել

Ղազախստանի Ժամբիլի շրջանի Ազգային անվտանգության կոմիտեի պետը ինքնասպան է եղել

Նուր-Սուլթանում՝ իր տան բակում, մահացած են հայտնաբերել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ժանատ Սուլեյմենովին: Սուլեյմենովը հանդիսանում էր Ղազախստանի Ժամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետը։

Կատարվում է նախաքննություն, հանգամանքները հետաքննվում են: Այս մասին հաղորդում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

inqnaspanutyun gndapet

Լրատվամիջոցների փոխանցմամբ, գեներալ Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել իրեն կցված հրազենից քունքին կրակելու միջոցով:

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել երկրում տիրող անկարգությունների պատճառով, գեներալին սպառնում էր ռազմական տրիբունալ, իսկ Ժամբիլի շրջանն անկարգություններում ակտիվ ներգրավված շրջաններից է:

Կիսվել