Ձնահյուսի տակ մնացած զինվորին մահացած են գտել
Դեկտեմբերի 5-ին Սիսիանում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող Հայկ Քարամյանին այսօր գտել են մահացած, տեղեկացնում է նրա հրամանատար, գնդապետ Հրաչյա Օհանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ էին մնացել, որի հետևանքով տուժած մյուս զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Լիանա Մարտիրոսյան