Ձնահյուսի հետևանքով կան անհետ կորածներ. ՆԳՆ
Ձնահյուսի հետևանքով կան անհետ կորածներ. ՆԳՆ
Մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է երկու ուղղաթիռ։