Մամուլ

Ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել մինչև 150-200 սմ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

«Առաջիկա օրերին Սև ծովի ափին սպասվում են առատ և երկարատև տեղումներ ձյան տեսքով։

ICON մոդելի կանխատեսման համաձայն՝ դեկտեմբերի 26-ից 31-ը Կրասնոդարի երկրամասում, Աբխազիայում և Վրաստանում կտեղա 80-ից 200 մմ տեղումներ ձյան տեսքով։

Դա համապատասխանում է ձյան ծածկույթի 80-ից 200 սմ-ով ավելացմանը, քանի որ տեղումների 1 մմ-ը համարժեք է մոտավորապես 1 սմ ձյան։

Լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը կարող է աճել մինչև 150-200 սմ։

Եղանակի վատթարացումը կուղեկցվի քամու ուժգնացմամբ. ափամերձ հատվածներում պոռթկումները կհասնեն 15-20 մ/վ, իսկ լեռներում՝ 30-35 մ/վ»։