Ձյան առատության խոսելու փոխարեն, նախ և առաջ ասա, թե այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ․ Շարմազանով
Ձյան առատության խոսելու փոխարեն, նախ և առաջ ասա, թե այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ․ Շարմազանով
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Պարոն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ, ձյան առատության և հնարավոր բերքատվության մասին խոսելու փոխարեն, նախ և առաջ ասա, թե այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ։
Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը։
Ի վերջո, ո՞րն է քո մոտեցումն ու կետը Արցախյան հարցում։
Թե չէ ձյուն է գալիս փաթիլ, փաթիլ…
Հ.Գ. Հարցերիս պատասխանելուց հետո չմոռանաս ընթերցել ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, բայց ոչ քո պատգամավորներից մեկի թարգմանությամբ»։