Ձեր հիշատակը վառ է՝ անկախ օրից․ կգա մի օր, երբ արժանի կդառնանք ձեր զոհողությանը․ Գայանե Ասլամազյան
Դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«2020 թվականից ի վեր ես ամեն օր հիշում եմ մեր հերոս տղաներին, դեմքեր կան, որ կարծես երբեք չեմ մոռանա, հեռախոսիս մեջ մինչ օրս կան նրանց լուսանկարները…, բայց 1000 ներողություն, հունվարի 27-ը մեզ՝ հայերիս, ի՞նչ է ասում, մեզ համար ինչո՞վ է առանձնահատուկ… հետո՞.․. 28 նշվելո՞ւ է, ապրիլի 24 հիշվելո՞ւ է, թե ինչ որ ժամանակ անց ամեն ինչ կջնջվի, կմնա հունվարի 27-ը՞….
Տղեք ջան, լույսերի մեջ լինեք, ձեր հիշատակը վառ է՝ անկախ օրից:
Կգա մի օր, երբ արժանի կդառնանք ձեր զոհողությանը»։



