Ձերբակալվել է ՖԻՖԱ-ի փոխնախագահը
Փարիզում ձերբակալվել է ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ահմադ Ահմադը։
Նա կասկածվում է կոռուպցիայի համար, որը կապված է կոնֆեդերացիայի և մարզահագուստ արտադրող ընկերությունների գործարքներում խախտումների հետ։
«Կոչ եմ անում այս բարդ իրավիճակում սառնասրտություն պահապանել։ Փորձեք լուծումներ գտնել, այլ ոչ խնդիրներ»,- նշել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն։