Մամուլ

Ձերբակալվել է օրենքով գող Օշականցի Գևորիկը

Bavnews.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է օրենքով գող Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը

«Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները «Range Rover» մակնիշի ավտոմեքենա են տեղափոխել հատուկ պահպանվող տարածք: Վարորդը ոստիկաններին է ներկայացրել արտոնյալ վարելու համար հատուկ կտրոն, սակայն պարզվել է, որ այն կեղծ է: Վարորդը և երեք ուղևորները ձերբակալվել են։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին, իսկ ձերբակալվածները տեղափոխվել են ՁՊՎ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։