Մամուլ

Ձերբակալվել է Շիրակի մարզի գյուղերից մեկի ՔՊ-ական գյուղապետը

Ձերբակալվել է Շիրակի մարզի գյուղերից մեկի ՔՊ-ական գյուղապետը

Oragir.News-ի տեղեկություններով` երեկ ձերբակալվել է Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Սեյրան Փիլոսյանը։

Ըստ մեր տեղեկությունների` ՔՊ-ական գյուղապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Սեյրան Փիլոսյանը երկար տարիներ աշխատել է Հովտաշենի գյուղապետ, ընդ որում՝ մինչև 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները եղել է դաշնակցական, 2021թ. ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է ՔՊ ցուցակով։

gyuxapet qp
Կիսվել