Մամուլ

Ձերբակալվել է Մոսկվայի ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկը

Ձերբակալվել է Մոսկվայի ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկը

Քրեական հետախուզության աշխատակիցները Մոսկվայի մարզում ձերբակալել են 55-ամյա «օրենքով գող» Սերգեյ Լևաշովին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Ռամս։ Տեղեկությունը հաղորդում է «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությունը։

Իրավապահները կասկածում են Լևաշովին խոշոր չափերով թմրանյութերի վաճառքի փորձի մեջ։ Անձնական զննության ժամանակ քրեական հեղինակությունից առգրավել են չորս փաթեթ, որոնց մեջ մոտ 7 գրամ հերոին կար: Եթե ձերբակալվածի մեղքն ապացուցվի, նրան մինչև քսան տարի ազատազրկում է սպառնում։

օրենքով գողեր

Ծագումով Տյումենի մարզից Լևաշովը Մոսկվայի տարածաշրջանի ամենահեղինակավոր սլավոնական գողերից է՝ Պետրիկի ու Շիշկանի հետ։ Նա թագադրվել է 1993 թվականին, վրացի ազդեցիկ օրենքով գողեր Ջեմալ Միքելաձեի (Արսեն) ու Ռոբերտ Կալանդաձեի (Ռոբերտ) կողմից:

Կիսվել