Մամուլ

Ձերբակալվել է Արա Զոհրաբյանը

Ձերբակալվել է Արա Զոհրաբյանը

«Ազատագրական շարժման» նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Ազատագրական շարժման» նախաձեռնած ստորագրահավաքն արդեն խուճապի է մատնել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Քիչ առաջ ոստիկանությունը, առանց պատշաճ պատճառաբանության, բերման է ենթարկել «Ազատագրական շարժման» անդամներ Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին։

Այս պահին մենք Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի մոտ ենք։

nairi ara

Պայքարում ենք, չենք նահանջի։ Սիրելի՛ հայրենակիցներ, ավելի ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին ու ավելի սկզբունքորեն պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։

Թե ինչ մեղադրանքով է ձերբակալվել Արա Զոհրաբյանը, դեռևս հայտնի չէ:

Կիսվել