Մամուլ

Ձերբակալվել են Նորավան գյուղի դպրոցի տնօրենն ու այլ աշխատակիցներ. ինչո՞ւ

Ձերբակալվել են Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Նա ձերբակալվել է վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով», – հայտնեցին կոմիտեից։

Նշվում է նաև, որ ձերբակալվել են դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։