Ձերբակալվել են Սարգիս Զեյնալյանին կյանքից զրկած եղբայրները
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի ամենամարդաշատ վայրում սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էր 24-ամյա Սարգիս Զեյնալյանը:
ՆԳՆ-ից հայտնեցին, որ Աբովյանում կատարված սպանության համար կասկածվող երկու անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ձերբակալվածները Աբովյան քաղաքի բնակիչներ են, եղբայրներ 42-ամյա Ա. և 34-ամյա Բ. Սոխրաբյանցները:
Հայտնել էինք, որ Աբովյան քաղաքում սպանված 24-ամյա երիտասարդը Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է։



