Մամուլ

Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին

Իջևանի նախկին քաղաքապետը և նրա որդին ձերբակալվել են։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` խոսքը Վարուժան Ներսիսյանի և նրա որդու մասին է։

«Հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։

Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին»,- նշեցին կոմիտեից։