Ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը․ ինչո՞ւ
Ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը։
NEWS.am-ի տեղեկություններով, այսօր ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրեն վստահված գույքը հափշտակելու մեղադրանքներով:



