Մամուլ

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր:

Ոստիկանությունից հայտնում են, օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ:
Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին արդեն Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Շիրակի պարեկների հետ համագործակցված: Օգոստոսի 14-ին` ժամը 18.10-ին, արդեն Գյումրիում թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալվեց օտարերկրյա քաղաքացի 23-ամյա երիտասարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 500 գրամ մարիխուանա:

Օգոստոսի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց Երևանում ձերբակալված 46-ամյա գյումրեցու տանը. հայտնաբերվեց «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի զանգվածով ապակե տարա` ընդհանուր մոտ 300 գրամ, նաև էլեկտրոնային կշեռք ու նռնակի երեք պայթուցիչ:
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ձերբակալված երկու տղամարդիկ էլ կալանավորվել են:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
sharethis sharing button