Մամուլ

«Ձեռք ենք բերել ստի ժամանակակից դետեկտոր, որն արդեն գործարկվում է». Գրիգոր Մինասյան

«Ձեռք ենք բերել ստի ժամանակակից դետեկտոր, որն արդեն գործարկվում է». Գրիգոր Մինասյան

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, ասել է, որ ձեռք է բերվել ստի ժամանակակից դետեկտոր՝ պոլիգրաֆ, որն արդեն գործարկվում է:

Ձեռք է բերվել նաև հատուկ սարքավորում` նախատեսված փաստաթղթերի, թղթադրամների, ձեռագիր գրառումների և ստորագրությունների, լիարժեք հետազոտության կատարման համար:

Նոր տեխնիկայով հնարավոր է դարձել նաև մոդելավորել ու ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղակայությունների 3D ձևաչափով պատկերներ և պարզել հրազենային վնասվածքներն առաջացնող զենքի և կրակողի դիրքը դեպքի վայրում:

Կիսվել