«Ձենդ կտրի, նստի տեղդ». Քոչարյանի գործով դատին փաստաբանն ու դատախազը վիճեցին (Տեսանյութ)
«Ձենդ կտրի, նստի տեղդ». Քոչարյանի գործով դատին փաստաբանն ու դատախազը վիճեցին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկեց մեղադրյալների փաստաբանների հայտարարարությամբ, վերջիններս բացարկ հայտնեցին դատախազ Կարեն Բիշարյանին՝ նշելով, որ նա կանխակալ վերաբերմունք ունի իրենց պաշտպանյալների նկատմամբ:
«Պարոն Բիշարյանը 2018-ի փետրվարի 23-ին քաղաքական պատվեր է կատարել կամ հիմա է կատարում: Երկու պարագայում էլ պարոն Բիշարյանը չի գործում օրենքների և դատախազության մասին օրենքով սահմանված կարգով և այդ հիմքով ենթակա է բացարկման», -ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Այս հայտարարությունը զայրացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանին, ինչի արդյունքում վեճ սկսվեց:
Տեսանյութը՝ ստորև