«Ձեզ կոռեկտ պահեք»․ ՔՊ-ականները՝ Սեյրան Օհանյանին․ լարված իրավիճակ ԱԺ-ում (Տեսանյութ)
«Ձեզ կոռեկտ պահեք»․ ՔՊ-ականները՝ Սեյրան Օհանյանին․ լարված իրավիճակ ԱԺ-ում (Տեսանյութ)
«Այն, ինչ արվում է ԱԺ քննիչ հանձնաժողովում, Փաշինյանի ու սեփական քաղաքական թիմի մեղավորության տեղափոխումն է այլ դաշտ, խուսափում՝ պատասխանատվությունից»,- անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությանն ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Խոսելով զենքի գնման վերաբերյալ ՔՊ-ականների հայտարարությունների մասին՝ նշեց, որ մինչև 2018-ը ՀՀ-ն ու Արցախն ապրում էին անկախ, ամբողջական իրավունքների պաշտպանությամբ.
«Ձեր իշխանության ժամանակ կորուստ է ու մահ. ձեր ձեռքբերումներն ո՞ւր են, սպառազինության համար ծախսված գումարները որտե՞ղ են»,- նշեց նա: «Այն արժեքները, որ հայտարարել եք՝ իշխանության գալով, ջարդելով անցնում եք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«Քաղաքականցնում եք մարդու հուղարկավորությանը չմասնակցելը. էդպիսի հարցերը, նույն ձևով կարող ենք հարցնել՝ ուր էիք Մանվել Գրիգորյանի հուղարկավորությանը, Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի… ո՞ւր էինք»,- ավարտեց նա:
Ելույթից հետո իրավիճակը լարվեց, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ: «Չհամարձակվե՛ս ՀՀ ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսել»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ դիմելով Մինասյանին:
«Դու ԱԺ նախագահ չես»,- ասաց նա: «Բա դու ո՞վ ես, եթե ես ԱԺ նախագահ չեմ, դու ի՞նչ ես անում ստեղ»,- արձագանքեց Սիմոնյանը: Ելույթի համար ամբիոնին մոտեցավ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը. դիմելով դահլիճից արձագանքող Սեյրան Օհանյանին, ասաց.
«Ձեզ կոռեկտ պահեք, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք: Մեծ մասը չլսեց՝ ինչ ասացիք ԱԺ նախագահին. հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան դուք եք»: