ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Ձե՞ռ եք առնում, էս ոճով գնում եք ու ուզում եք երկրում բան փոխեք․ Մարուքյան (Տեսանյութ)

Ձե՞ռ եք առնում, էս ոճով գնում եք ու ուզում եք երկրում բան փոխեք․ Մարուքյան (Տեսանյութ)

Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկած «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ Էդմոն Մարուքյանը անդրադարձավ նաեւ ընտրությունների ձեւաչափին․ 

«Եթե ընտրությունը տեղի ունենա, տեղի կունենա հետեւյալ ֆորմատով՝ օրինակ, որ ժողովուրդ ջան, նախկինները հետ են գալիս, դրա համար եկեք մեզ ընտրեք, որ հանկարծ նախկինները չգան, սա իշխանության տեքստն է։

Նախկիններն էլ ասում են՝ հեղափոխությունը շատ վատ էր, Արցախը կորցրեցինք, հետեւաբար այս իշխանությունը պետք է հեռանա ու մենք հետ գանք եւ վիճակը շտկենք, թե ոնց՝ այլ խոսակցություն է։ Եթե դու ընտրում ես ինչ որ մեկին, որ նրանք չգան, դա ընտրությունն չէ եւ Հայստանի այս ներքաղաքական չգնաժամաը չի հաղթահարվելու այս ընտրություններով։

Իսկ որպեսզի այդ ճգնաժամը հաղթահարվի, ես ԱԺ ամբիոնից առաջարկել եմ բոլոր նախագահներին մի կողմ քաշվել, չմասնակցել այս պրոցեսներին եւ թույլ տալ, որ երկիրը շարժվի առաջ, որովհետեւ մասնակցության պարագայում իշխանությունը սկսում է ուժ ստանալ նրանց հակառեյտինգի շնորհիվ, որովհետեւ պատկերացնենք իշխանությունն ունի 10-15 տոկոս ձայն, որին գալիս գումարվում է մի 20 տոկոս ձայն ընդդեմ նրանց, որ նրանք չգան։

Էդմոն Մարուքյան

Ես ասել եմ՝ եթե դուք մասնակցում եք, դուք վերարտադրելու եք Նիկոլին, կաք դուք՝ կա Նիկոլը, չկաք դուք, չկա Նիկոլը»,-ասաց նա ու որպես այլընտրանք նախկինների ու ներկաների միջեւ մատնանշեց իրենց։

«Բարոյականության ճգնաժամ կա երկրում, նայում եմ, թե ինչ դաշինքներ են կազմվում երկրում՝ ուղղակի ապշում եմ։ Անուններ չտամ, բայց կարծում եմ հասկանալի է ինչի մասին է խոսք գնում։

Մոտավորապես 15-16 ուժ հայտ է ներկայացրել այս ընտրություններին մասնակցելու, բոլոր ուժերն էլ ասում են, որ մոտավորապես ունենք արդեն 25 տոկոս ձայն, կան մի քիչ «պռիզիմլյոննի» ուժեր, որոնք ասում են՝ մերը 17 տոկոս է։ Եթե էդ ձեւ հաշվենք, ուրեմն մի 400 տոկոս ձայն կա։

Ձե՞ռ եք առնում, էս ոճով գնում եք ու ուզում եք երկրում բան փոխեք, դուք փոշիացնելու եք ժողովրդի քվեները, փոշիացված ձայները գումարվելու 1-3-րդ տեղերն ընկած ձայներին»։

Տեսանյութը ստորև

Կիսվել