Ձայնը կորցրած երաժիշտ զինվորը ամուսնացել է (Տեսանյութ)
Ձայնը կորցրած երաժիշտ զինվորը ամուսնացել է (Տեսանյութ)
Կոմպոզիտոր-դաշնակահար Գարիկ Շարոյանը 44 -օրյա պատերազմից հետո որոշել է ստեղնաշարին հանձնել պատերազմի ժամանակ ունեցած ապրումները։ Կիսատ գրված ստեղծագործությունը նվագելիս, հնչյուններն ստիպում են վերապրել և երաժշտության միջոցով փոխանցել զգացողությունները։
«Փաստինֆո»-ին Գարիկը պատմել է, որ Կոնսերվատորիան ավարտելուց հետո պետք է ծառայեր զինված ուժերի երաժշտական դասակում, սակայն վիճակահանությամբ քաշեց Հադրութը, պայմանով, որ մեկ ամիսից պետք է տեղափոխվի։
Պատերազմը խախտեց ամեն ինչ։ Ընդամենը 1,5 ամսվա նորակոչիկը զինված ուժերում երաժշտական գործիքները փոխարինեց զենքով:
«Սեպտեմբերի 25-ին իմացանք, որ կռիվ պետք է լինի։ Պոլկը բարձրացավ դիրքեր։ Կոնկրետ մեր մոտի դիտակետից նայեցինք, ահռելի մեծ քանակի զինտեխնիկա էին բերում. լուրջ բան էր սկսվելու։ Մենք արթուն էինք նույնիսկ սեպտեմբերի 27-ին։ Սովորական հերթափոխ չէր»,- պատմել է Շարոյանը։
Սովորական չէր 27-ի առավոտը` չնայած մինչև վերջին վայրկյանը Գարիկը չէր հավատում, որ պատերազմ կսկսվի։ Առավոտյան՝ սովորույթի համաձայն, որոշել էին սուրճ խմել։ Այդ ժամանակ ընկերներին փորձում էր հուսադրել, սակայն դեռ խոսքը չավարտած լսվեցին առաջին կրակոցի ձայները։ Պատերազմն սկսվել էր։
Մանրամասները՝ pastinfo.am-ի տեսանյութում