Հ2-ը զրկվեց հեռարձակման լիցենզիայից. Գոհար Սրապիոնյան
Հ2-ը զրկվեց հեռարձակման լիցենզիայից. Գոհար Սրապիոնյան
Հ2 հեռուստաընկերության հաղորդավարուհի Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովը այսօր Հ2-ին զրկեց հեռարձակման լիցենզիայից: ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերություններից միայն Հ2-ին զրկեցին հեռարձակվելու իրավունքից:
Հայաստանն ապրում է 37 թիվը, այստեղ խոսքի ազատության և իրավունքի` ոչ թե պարզապես ոտնահարում է, այլ` խոսքի իրավունքի ետևից ընկել են չստիկով:
Բոլորն առավոտից զանգում, մխիթարում, տխրում են … ասեմ`բացարձակ կոտրված չենք, ընդհակառակը` ավելի պինդ ու մարզական ենք տրամադրված. այս նենգ քայլը, որ արեց իշխանությունը, մեզ միայն ուժեղացնում է:
Մենք եթերից չենք հեռանում: ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ: Այնպես, ինչպես աշխատել ենք: ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԵՆՔ ՆՈՒՅԲԻՍԿ ԱՌԱՆՑ ՁԵՐ ՏՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ: ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ: Ու, ինչպես երկու տարի առաջ միջազգային ատյաններում տարանք այս թուրքական իշխանությունների դեմ առաջին զիլ հաղթանակը, մեր երկրորդ հաղթանակի մասին շուտով կլսեք:
Մենք մնում ենք: Որ թուրքալոնդոնյան-իսրայելական դրածո իշխանությունը ամեն օր 9:55, 11:55, 16:00, 20:00, 23:00 լսի ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Իմանա իրականությունը:
Ատամները սեղմի ու շարունակի կտցել խոսքի ազատությունը մի երկրում, որի հողերը ծախում է, այնպիսի հեշտությամբ, ասես Սինգապուրի հողերը: Մենք մնում ենք` հայտնելու լուրեր, որոնք լսելիս թուրքհպատակ այս դավաճանները կրճտացնելու են ատամները ու բռունցքեն թաթիկները, փռվեն ասֆալտին ու նյարդերից եղունգները կրծեն:
Ինձ հարցնում են` ինչու՞ այդ բոլորի միջից միայՆ դուք: Բացատրեմ: Միայն հայկական երկրորդ հեռուստաընկերությունն էր ընդդիմադիր թի վի ներից, որ ուներ ոչ թե մայրաքաղաքային, այլ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ սփռում, այսինքն` մեզ դիտում էին մարզերում, ի տարբերություն մյուս ընդդիմադիր հեռուստաընկերությունների:
Այսինքն` օբյեկտիվ ընդդիմադիր կարծիք` մարզերում բնակվողը միայն Հ2-ից էր իմանում, որովհետև գյուղացիների մեծ մասը չի օգտնվում տելեգրամ ալիքներից, նորություններին չի հետևում ֆբ-ով, այդ գյուղացու` լուրեր լսելու միակ «դիվայսը» հեռուստացույցն է:
Հ2-ը մնում է: Չի՛ ստացվելու: Որովհետև դուք փորձում եք ճնշել այն հեռուստաընկերությունը, որը ավելի հին է, քան` ձեր թիմի ամենատարիքով անդամը:
Որովհետև դուք փորձում եք փակել մարդկանց բերանները, որոնք մինչև ձեր լույս աշխարհ գալն արդեն լուրեր էին լույս աշխարհ բերում: Դուք չեք կարող կոտրել Հայաստանի 3-րդ հանրապետության ամենաավանդական լրատվականի դուռը:
Ձեր մաքսիմը ռադիոտան դուռը կոտրելով ու սահմանադրական կարգը խախտելով իշխանությունը զավթելն էր: Դուք պարտվողների` կապիտուլյա՛նտ իշխանությունն եք: Ու խոստանում եմ` մեզ հայտարարած պատերզմում էլ կապիտուլյանտը ԴՈՒՔ եք լինելու:
Բարի եթեր, Հ2»: