Հ1-ի լրատվական բաժնի տնօրեն է նշանակվել Պետրոս Ղազարյանը
Դեկտեմբերի 17-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն է նշանակվել լրագրող Պետրոս Ղազարյանը։
Նախկին տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 13-ին: Նա «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր ու համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվել է շուրջ մեկ ամիս առաջ: Մինչ այդ երկար տարիներ աշխատում էր «Կենտրոն» հեռուստաընկերությունում, «Ուրվագիծ» հաղորդման հեղինակն ու վարողն էր:
Լիանա Մարտիրոսյան