«Հ1-ի լրատվականը Ձեր համար դարձել էր Դուքան, փող աշխատելու տեղ»
Հայկ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հարգելի Հարություն Հարությունյան: Նամակը, բաց, գրել եմ ես Հայկ Հովհաննիսյանս: Ի դեպ որոշ բաներ էդ նամակից տպագրված չեն: Չէի էլ մտածում տպել ու նամակն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին: Բայց արդեն ստացվում ա, որ սխալ էր որ չի տպվել: Հ1-ի վերևի շենքի մասին բան չեմ կարող ասել, չգիտեմ ոչինչ, դրա համար էլ չեմ ասում, բայց ինչ վերաբերում ա լրատվականին՝ մենակ ես չէ, բոլորս էլ գիտենք թե ինչ ա կատարվել ու կատարվում էր Ձեր՝ Արտակ Հերիքյանի ու Հարություն Հարությունյանի գալուց առաջ ու հետո: Հեքիաթներին, թե ճնշումներ չկային, չեն եղել, կամ էլ վերջին մի տարի ու կեսվա մեջ չեն եղել Բաղրամյան 26-ից՝ նույնիւսկ դուք չեք հավատում:
Հայկ Հովհաննիսյանը Հ1-ում աշխատում ա 15 տարի՝ ու էդ տարիներին Հայկ Հովհաննիսյանն ընկերներ չունեցավ, չունի՝ լրատվականում: Հ1-ում ունեմ, բայց ոչ մեր մոտ, գիտեք ինչի՞, որովհետեւ մեր մոտ նույնիսկ պատերն ականջ ունեն, ոնց որ դու ու Արտակն էիք ասում: Լրատվականը Ձեր համար դարձել էր Դուքան, փող աշխատելու տեղ, միջոց, հնարավորություն: Լրագրողի պրոֆեսիոնալիզմը Ձեր համար դարձել էր երկրորդական, արա նույնիսկ երրորդական մի բան: Կարևորն էն ա, որ Ձեր ականջները ամեն ինչ ճիշտ ժամանակին ու առանց բառերն աղավաղելու Ձեզ տեղ հասցնեին, թե ով ինչ խոսաց ում մասին, ու ամենակարևորը ՁԵՐ մասին: Հարութ ԴՈՒ, որ հաստատ չհակաճառես: Հնարավորա ժամանակը փոխում ա մարդուն, բայց…. չեմ հավատում:
Մեր մոտի ժողովն աչքիս առաջա, խոսացածը բառ-առ-բառ տեղ են հասցրել, քանի հոգի, ովքեր չգիտեմ, ականջերիցդ ոմանք ներկա էին, ոմանք բացակա: Փաստորեն ստացվում ա, որ իմացածներիցս էլ մի բան ավելի շատ ունեք: Ասում էք Բաղրամյան 26-ը ոչինչ չէր որոշում, ոչինչ չէր ասում: Չփորձեք ՀԱՄՈԶԵԼ, որ Ալեքսան Հարությունյանը Բաղրամյան 26-ում նստած չէր ՓՈՐՁՈՒՄ խառնվեր լրատվականի գործերին: ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ: Ինքը նույնիսկ Սերժի հրաժարականից հետո, երբ բոլորի համար ամեն ինչ պարզ էր զանգեր էր կատարում: Էս «ԻՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵՑԻՔ»: Լավ ամոթ չի, ախր բոլորը գիտեն, որ առիթը բաց չէք թողել բողոքելու, որ ոչ թե դուք էք վատը, այլ վերևի շենքում նստածները: Դուք մեզ թողեք՝ մենք Ձեզ էլ ստրուկի նման կծառայենք:
Ախր բոլորը գիտեն` լրատվական ծառայությունն անմիջականորեն ենթարկվում էր Ալեքսան Հարությունյանին, ինչ՞ կապ ունի Հ1-ի ղեկավարությունն ու խորհուրդն անհասկանալի է։ Գիտեք թե ոնց են ուրախացել՝ տեխնիկական անձնակազմը, որոնք Ձեր համար մսաղացի ապրանք էին: Հերիքյանի խոսքերը չի՞՝ «դարակումս ձեր նմանների մի տրցակ ռեզյումե ունեմ, դիմում գրեք ռադներդ քաշեք»: Լավ ինչի՞ համար եք բողոքում: Էն որ Ձեզ հնարավորություն չտվեցին միլիոնների հասնող ու գերազանցող Ձեր աշխատավարձերը վայելե՞ք: Բյուջեն դուք էիք տնօրինում, դուք էիք որոշում ում ինչ պարգեւավճար գրեք, ում փողերը։
Մոտավորապես երկու տարի նույն մարդկանց նույն չափով պարգեւավճարները, դուք չէ՞իք տալիս: Լավ Արտակ Հերիքյանն իրա որ արժանիքի համար էր էս երկու ամիս 360 աստիճանի համար փող ստանում, եթե հաղորդումն եթեր չէր գնում: Լավ ինչի՞ համար էր հիմնարկության մեջ հիմնարկությունը, եթե ՉԷԻՔ ենթարկվում Բաղրամյան 26-ին: Կարա՞ք բացատրեք: Պրն. Հարությունյան օրինակ եք բերում Նիկոլ Փաշինյանի Խնկո Ապոր գրադարանում հեքիաթի լուսաբանումը: Բա խի չե՞ք ասում թե ո՞նց էիք քննարկում ռեպորտաժին ում ուղարկեք ու ո՞նց լուսաբանի էդ իվենթը: Հա մոռացա դուք էդ ժողովին չկայիք՝ Հերիքյանն էր ծաղրի առարկա դարձել Նիկոլին:
Հիմա էլ ասում են լրագորղները փորձում են Վահագն Թովմասյանի մոտ հասնեն, ամեն ձևով՝ զանգում են, կնոջն են անհանգստացնում՝ հաստատ Ձեր թողածներն են: Ի՞նչ են տեսել, որ ի՞նչ սովորեն: Նոր տնօրենին՝ ասեմ ՉԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ:
Հ.Գ. Հիշում եք, երբ եկաք, ավելի ճիշտ Ալիկը Հարությունյան նշանակեց Ձեզ մեզ տնօրեններ՝ հայտարարաեցիք, որ մեր մեջ լրագրող ա եղել, որ միլիոն աշխատավարձա ստաղել: Անունն էդպես էլ չտվեցիք: Հուսով եմ նոր տնօրենը, որ գա ու նման հայտարարություն անի անուններ կտա՝ առավել ևս մի քանի հոգու անուն մենք էլ արդեն գիտենք:
Հ.Գ. Սա ի պատասխան Հարություն Հարությունյանի Սիվիլնեթին արած մեկնաբանության: